Ախբերս Ու Ես

Ախբերս ու ես։

Անօրէն թուրքն է տիրել մայր հողին,
Ինչ սրտով պիտի մտնենք անկողին,
Մամ ջան, չտխրես, շատ չմտածես,

Կռիւ ենք գնում ախբերս ու ես։
Մռայլ գիշեր է, նստած ենք փոսում,
Այստեղ հայ քաջի արիւն է հոսում,
Եկել ենք կռիւ, կռւում ենք այսպէս,
Խփում ենք թուրքին, ախբերս ու ես։

Երբ լուսաբացին թուրքն է ներս սողում,
Մեր զիլ հարուածից աշխարհն է թնդում,
Ինչքան պէտք լինի կը կռուենք այսպէս,
Հայ ազգի համար, ախբերս ու ես։

Էլ յետ դարձ չկայ, կռիւ է սաստիկ,
Օրհնանքդ տու՛ր մեզ ու մի՛ լայ, մայրիկ,
Թէ մի օր կտրիճզոյգ արծիւ տեսնես
Էդ մեր հոգիքն են, ախբ¿րս ու ես։

Մամ ջան, կը բացուեն դռները մեր գոց,
Ոսկի կը հագնեն սեւ օրերն հայոց,
Ու տուն կը դառնանք յաղթութեամբ էսպէս
Ծափով, ծիծաղով,  ախբերս ու ես։

Comments

comments