«Երբ Արցախում պատերազմ էր գնում, շատ կուսակցություններ չկային, իսկ հիմա եկել ու խոսում են ազգայինից:» Արմեն Ռուստամյան

Ընտրողի գլխավոր զենքն իր ձայնն է, չի կարելի այն տալ փողի կամ սպառնալիքի դիմաց: Այս մասին այսօր` ապրիլի 13-ին, Եղեգնաձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Կան շատ քաղաքական ուժեր, որոնց հետ մենք համագործակցության մասին երբեք չէինք մտածի, բայց հիմա գնում ենք դրան` անկախ տարաձայնություններից, որպեսզի ձեզ համար պարզ լինի, որ մեզ համար գլխավորն ազգային շահերն են: Մենք ձգտում ենք, որ բոլոր այն ուժերը, ոոնք խոսում են ազգային համագործակցությունից, կարողանային գոնե կես քայլ անել դեպի ընտրություններ, որպեսզի պահպանեին ձեր յուրաքանչյուր ձայնը, անկախ նրանից, թե ում օգտին եք քվեարկել: Որովհետեւ իշխանությունը, որն ուժ է ստացել առանց ձեզ, ապրելու է առանց ձեր մասին մտածելու, ապրելու է միայն իր համար»,-հայտարարել է Ռուստամյանը:

«Երբ Արցախում պատերազմ էր գնում, շատ կուսակցություններ չկային, իսկ հիմա եկել ու խոսում են ազգայինից: Խոսում է նույն ուժը, որն արձանագրում է, որ ժողովուրդը լքում է երկիրը: Դա նույնն է, որ նայես մեռնող մարդու աչքերին եւ արձանագրես այդ փաստը` ոչինչ չանելով:

Ինչպես են այդ մարդիկ խոսում սոցիալական արդարությունից, երբ նրանք թքած ունեն` հայ մարդը կարո՞ղ է ապրել իր աշխատավարձով ու թոշակով: Կառավարության կողմից առաջարկվող նվազագույն աշխատավարձը 32 500 դրամ է, որը գոյատեւման համար նվազագույն գումարի կեսն է կազմում: Այն քաղաքական ուժը, որը ժողովրդին պահում է այս վիճակում, ինչ իրավունք ունի խոսել սոցիալական արդարության մասին»,-ընդգծել է դաշնակացական գործիչը:

Source: News.AM

Comments

comments

default

0 Comments

Leave A Reply


*

Current day month ye@r *