ԼՂՀ մայրաքաղաքում աննախադեպ զինվորական շքերթ կանցկացվի

Լեռնային Ղարաբաղի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մայիսի 9-ին զինվորական շքերթ կանցկացվի` նվիրված Շուշիի ազատագրմանը եւ ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման 20-ամյակին:

Զինվորական շքերթին կմասնակցեն հետեւակի, զրահատանկային զորքերի, հակաօդային պաշտպանության, հրետանային ստորաբաժանումները: Շքերթն իր մասշտաբներով եւ հանդիսավորությամբ խոստանում է աննախադեպ լինել:

Source: artsakhnews.am

Comments

comments