ԿԱՐՄԻՐ ԿԱՊՈՒՅՏ ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ԴՐՈՇԱԿ

Կարմիր, կապույտ, նարնջագույն դրոշակ,
Դու սասնա տան պես կանգնած ես մեր փառքին,
Մարտե ի մարտ հաղթանակից հաղթանակ,
Մասի գլխին պիտ վերծանաս արևից :

Արամազդյան աստվածային դրոշակով,
Դաշնակցության մեր բանակը արշավեց,
Եվ հալածեց չար թշնամուն անվրդով,
Մինչ փառքի հաղթանակը ավարտվեց:

Կարմիր կապույտ նարնջագույն դրոշակ,
Պարտված է մեր թշնամին ոխերիմ,
Հովանու տակ մեր քաջերուն նահատակ,
Պիտի կանգնի մարմար կաթող ու շիրիմ:

Comments

comments

  • http://83.169.36.75:8000/autodj