<<Հայաստանը անդունդ է գլորվում>> Արթուր Եղիազարյան

Հայաստանը անդունդ է գլորվում, հացի խնդիր լուծելու համար մարդիկ շարունակում են հեռանալ երկրից:

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի`այսօր կայացած քննարկման ժամանակ այս մասին ասաց թիվ 8 ընտրատարածքում ՀՅԴ կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Արթուր Եղիազարյանը` հավաստիացնելով, որ ինքը գնում է ԱԺ՝ աշխատելու և նոր օրենքներ մշակելու:

Նրա խոսքով՝ ինքը որոշել է առաջադրվել, քանի որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ է, բացի այդ՝ իր նման օրինակ որոշման վրա ազդել է նաև այն հանգամանքը, որ այսքան ժամանակ 8-րդ ընտրատարածքից ընտրված պատգամավորին նույնիսկ դեմքով չի ճանաչում:

«Նրա դեմքը տեսել եմ միայն ԱԺ պաշտոնական կայքում: Նա ոչ մի անգամ չի հանդիպել համայնքի բնակիչներին»,- ասաց Եղիազարյանը: Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն լիարժեք ընդդիմություն է, ունիիր ուղեգիծը, և դա զարմանալի չէ:

«ՀՅԴ-ն ունի իր ծրագիրը, որի գնահատականըժողովուրդը կտա: Այս անգամ այն շատ մանրակրկիտէ մշակված և առաջին հայացքից գուցե հավակնոտ թվա: Ծրագրի հիմնական շեշտը դրված է սոցիալ-տնտեսական բարեփոխումների վրա,որպեսզի հայ մարդն իր հայրենիքից չօտարվի,այստեղից չհեռանա»,- նկատեց դաշնակցական թեկնածուն: Արթուր Եղիազարյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացին պետք է համոզված լինի, որ ընտրություններին իր քվեն վճռորոշ է լինելու:

«Եթե բոլոր տեղամասերում մեկ-երկու մարդ գտնվի, ովքեր պատրաստ կլինեն մինչև վերջ մնալ այնտեղ,ապա խախտումները՝ եթե ոչ անհնար, գոնե անձայն չեն անցնի: Իսկ այժմ փորձը ցույց է տալիս, որ «գազելներով» մարդկանց են տանում ընտրատեղամասեր, հավաքում են նրանց անձնագրերի պատճենները և այլն: Նույնիսկ համատիրությունում աշխատող մարդիկ, չիմանալով, որ տվյալ հասցեում պատգամավորության թեկնածու է բնակվում, իմ տուն էլ են եկել և համոզել` ձայնս տալ ՀՀԿ-ին»,- պատմեց նա:

Comments

comments