27 May

Ընկ. Սարգիս Զէյթլեանի խօսքը՝ Փետրուար 1976ին, Լիբանանի քաղաքացիական պատերազմին, տեղւոյն պահակ տղոց նուիրուած ձեռնարկի մը առթիւ։

sarkis zeytlian

Փա՜ռք Ձեզի…

Կեանքի մէջ չկայ աւելի մեծ հաճոյք եւ երջանկութիւն, քան այն, որ մարդ արարք մը կը գործէ եւ ատով կը խանդավառէ իր շրջապատը: Չկայ աւելի գեղեցիկ զգացում, քան այն զգացումը, որ մարդ իր կեանքին մէջ զոհողութիւն կ՚ընէ, որպէսզի իր շրջապատին պատճառէ վայելքի այն պահը, գնահատանքի այն զգացումը, որ բոլոր գաղափարական գործերուն եւ նուիրումներուն ակունքն է: Եւ ատկէ ետք չկայ աւելի մեծ երջանկութիւն, քան այն ուրախութիւնը, որ մարդիկ միասին կ՛անցնեն:

Read More

28 Feb

Հաց Բերողն Ու… Գաղափարական Սովը

Արդէն 17 օրէ ի վեր «Հաց բերողը» հացադուլի մէջ է: Անոր Առողջական վիճակը օրէ օր կը վատթարանայ եւ արդէն իսկ հիւանդ մարմինը կը հիւծի շատ աւելի արագ քան կարելի է պատկերացնել: Ազգային Ժողովի պատգամաւորներ, քաղաքական դէմքեր, մարդկային իրաւանց հարցերով զբաղող մարդիկ, իրաւաբաններ, ընկերներ, հարազատներ եւ ընտանիքի անդամներ ամէն օր կը յորդորեն «Հաց Բերող»ին, որ հրաժարի հացադուլէն, որովհետեւ իր հիւանդ մարմինը շատ երկար չի դիմանար, մահը անխուսափելի է… Բայց «Հաց Բերող»ը կը մնայ անդրդուելի:

2016ի Յուլիսին, երբ խումբ մը զինեալներ գրաւած էին Էրեբունիի ոստիկանական գունդի կեդրոնը, Արթուր Սարգսեան անունով մարդ մը իր ինքնաշարժով ճեղքեց ոստիկանական պաշարման շղթան եւ սնունդ հասցուց 10 օրէ ի վեր այնտեղ գտնուող եւ «Սասնայ Ծռեր» անունով հանդէս եկող զինեալներու խումբին: Այդ օրէն ի վեր, Արթուր Սարգսեանը ստացաւ «Հաց Բերող» անունը եւ մինչեւ այսօր կը ճանչցուի իբրեւ այդպիսին:

Read More

23 Feb

Լափշինը, Հաց բերողը, եւ նեղ-ազգային հռետորաբանութիւնը

Կանխաւ նշեմ, որ Լափշինի ու “հաց բերող” Արթուրի պարագաները աւելի ընդհանրական խնդրի մը շուրջ խորհրդածելու համար դիտարկուող օրինակներ են պարզապէս. քննուող հարցը չի սահմանափակուիր անոնցմով։ Հարցը կը վերաբերի սփիւռքի մէջ տիրող քաղաքական հռետորաբանութեան (discourse), որ անշուշտ ունի Հայաստանի մէջ իր հակամասը (counterpart) որմէ կը սնուի։ Պարզաբանելու եւ յառաջանալու համար անցնիմ օրինակներուն։

Read More

15 Feb

Արժանի ՝ Գառնիկ Սարգիսեան ու Սեւակ Ամրոյեան

ԱՐԺԱՆԻ

Ձեր հոգին… Մեր կողքին
Ուժ է տալիս ամէնքին,
Երդուեցինք Սուրբ Խաչով
Ու գնացինք արեան կանչով
Փառք քեզ հայորդի զինուոր
Որ դարձար յաւերժի ճամբորդ,
Ախ թէ երանի մի օր
Կատարուեն երազներդ բոլոր:

Ձեր քաջ սրխանքներն են պահել իմ երկիրն,
Ձեր վառ անուններն են որդուս շուրթերին,
Մոնթէ, Պետօ, Կարօտ,
Մովսէս, Թաթուլ, Վազգէն, Բեկոր,
Ձեզանով դուք բացեցիք նոր օր:

Հայ զինուոր… քո շնորհիւ…
Հայը ապրել է, կ’ապրի,
Թէ մի օր, պիտ’ մեռնիմ,
Կեանքս նուէր հայրենիքիս.
Ձեր արդար կռուի կանչով,
Մեր հոգին չի նահանջելու,
Սուրբ Արեան դիմաց փառքով
Սերունդներն են գալիք յաղթելու:

Ձեր քաջ սրխանքներն են պահել իմ երկիրն,
Ձեր վառ անուններն են որդուս շուրթերին,
Մոնթէ, Պետօ, Կարօտ,
Մովսէս, Թաթուլ, Վազգէն, Բեկոր,
Ձեզանով դուք բացեցիք նոր օր:

“… թէ թշնամու մտքով անցնի նորից մտնել հողը հայի,
կ’ելնեն անխօս ինչպէս առիւծ զաւակները մեծն Դաւթի,
Նորից կը տան մահ ու կռիւ, կորոտայ երկինքն ահեղ,
Յաղթանակով կ’անմահանան անուններդ Հերոս տղերք…”

Երգի հեղինակ` էդմոնդ Մակարեան
Օպերատոր՝ Նարբեհ Խոդավերդի
Մոնտաժ` Մարիամ Գևորգյան
Գործիքաւորում` ԴերՀովա

«Արժանի» Գառնիկ Սարգիսեան / Սեւակ Ամրոյեան🔴🔵🔶Նոր երգ/տեսաերիզ «Արժանի»՝ Գառնիկ Սարգիսեանի ու Սեւակ Ամրոյեանի մեկնաբանութեամբ 🇦🇲🇦🇲🇦🇲

Publié par Radio YAN sur mercredi 15 février 2017

admin Posted in Uncategorized
12 Feb

«Բարի մամա» Կազմակերպություն

 

Երբևիցե փորձել եք ողջ տարի 4 պատից գրեթե դուրս չգալ?

Իսկ պատկերացրեք, որ այդպես է ոչ թե մեկ, այլ շատ տարիներ շարունակ: Պարզապես այն պատճառով, որ դու հաշմանդամ ես, չես կարող և չունես ոչ մի գնալու տեղ: Չունես ընտանիք, տատիկ-պապիկ, բարեկամներ: Դու բոլորովին միայնակ ես, ապրում ես մանկատանը…

“Բարի մաման” կազմակերպում է մանկատան և հաշմանդամություն ունեցող երեխաների 5 օրյա հանգիստ Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում:

Փոքրիկները կունենան հնարավորություն կունենան փոխել առօրյան, հանգստանալ, վայելել մաքուր օդը և ընտանեկան ջերմությունը, որը նրանց սիրով կտա «Բարի մամայի» կամավորների թիմը:

Մեկ երեխայի ծախսը կկազմի 125 եվռո /տեղափոխում, սնունդ, կացություն և նվեր/:

Միացեք մեզ, միասին երջանկացնենք երեխաներին:

«Բարի ամառ» ծրագրի նախորդ տարվա նկարները կարող եք տեսնել «Բարի մամայի» ֆեյսբուքյան էջում:

Հաշվեհամար` 1510012404400100 (Araratbank) Ստացող` Ադուլյան Մարինե, “Բարի մամա” ՀԿ նախագահ Arca: 4375130100012784 Idram – 770123970 / հնարավոր է փոխանցում կատարել ցանկացած տերմինալից կամ վճարային ապարատներից՝ գտնելով դրամական համակարգեր կամ փոխանցումներ բաժինը, այնուհետև Idram և կատարել փոխանցում նշված համարին/ Հեռ.` +37455 25 79 00

 

 

 

26 Aug

ԱՐԴԱՐՈՒԹԵՒՆ ՄԱՐՏԻԿՆԵՐ – Սագօ Պիւտիւզեան

Դուք անձնուրաց մարտիկներ,
Համազգային հերոսներ,
Հաւատարիմ սրբազան ձեր ուխտի,մեր յոյսի,
Հողում խրուծ արմատներ…

Ազգանուէր գործիչներ,
Չնահանջող տղաներ,
Պողոպատայոյս ձեր կամքով,պայքարով,
Դուք յաւերժ դիւցազնական դրուագներ…

Ձեր զոհողութեամբ ընդմիշտ,
Մեզ ներշնչում եք լինել,
Բռնցքանման կորիւններ…

Մեզ ժառանգ թողէք ձեր արիւն,
Յիշատակն է ձեր մնայուն,
Անմահ լինի ձեր անուն…

Դուք հայ դատի պաշտպաններ,
Դաշնակցական երդուեալներ,
Նուիրական ու արդար ձեր կեանքով ու մահով,
Դուք դեր շնչող բեկորներ…

Անգերազանց էակներ,
Վրիժառու անվախներ,
Դուք անշիրիմ չեք մնայ մեզ համար յաւիտեան,
Ամենասուրբ աճիւններ…

Ձեր գիտակցութեամբ զինուած,
Մենք սովորում ենք լինել,
Ազատագրութեան արիւծներ…

Ձեր գիտակցութեամբ զինուած,
Մենք սովորում ենք լինել,
Արդարութեան մարտիկներ…

Մեզ ժառանք թողէք ձեր արիւն,
Յիշատակն է ձեր մնայուն,
Անմահ լինի ձեր անուն…

ԱՐԴԱՐՈՒԹԵՒՆ ՄԱՐՏԻԿՆԵՐ
Կատարող՝ Սագօ Պիւտիւզեան
Երժշտ. Եւ Գործք.՝ Յովիկ Ատուրեան
Խօսք՝ Սարգիս Քէլ Խաչերեան

admin Posted in Uncategorized
05 Aug

Համակողմանի Հոգատարութիւն, Սարգիս Զէյթլեան – Դրօշակ – 1982 – թիւ 15

Չարաչար կը սխալին բոլոր անոնք , որ կը կարծեն , թէ Խորհրդային Սփիւռքի ազգայնօրէն եւ կազմակերպօրէն անմխիթար վիճակը , հետեւաբար նաեւ՝ անոր սպառնացող ապազգայնացման ու ձուլման վտանգը հրատապ բնոյթ չունի , գոնէ անմիջական չէ կամ առնուազն ենթադրուածին չափ ծանրակշիռ հանգամանք չի պարզեր ներկայիս :

Ընդհակառա՛կն : Ո՛րքան տարիները կ՛անցնին , դամոկլեան սուրի պէս Խորհրդահայ Սփիւռքի գլխուն կախուած այլասերման ու ազգաձուլման այս վտանգը ա՛յնքան աւելի ծանրակշիռ բնոյթ եւ նո՛յնքան աւելի տագնապալի տարողութիւն կը ստանայ , մանաւա՛նդ մեր օրերուն եւ նոյնինքն խորհրդային աղբիւրներու իսկ վկայութեամբ :

Համակողմանի Հոգատարութիւն
(Խորհրդահայ Սփիւռքի Նկատմամբ)
Սարգիս Զէյթլեան (խմբագրական) , Դրօշակ ,1982 , թիւ 15 :

sarkis zeytlian

23 Jul

Սարգիս Զէյթլեան « Նացիական Թուրքիոյ դարպասումը »

Ինչպէս ծանօթ է , քեմալական Թուրքիա , իր հիմնադրութեան օրերէն սկսեալ , արեւմտականացման կամ աշխարհիկացման իր հռչակաւոր ռազմավարութեան բերումով , միշտ անտես առաւ , արհամարհեց եւ հեռու մնաց թէ՛ Միջին Արեւելքի իր դրացի՝ յատկապէս արաբական երկիրներէն եւ թէ առհասարակ իսլամական աշխարհէն :

Read More

18 Jul

Հայ լեզուի եւ մշակոյթի միութիւն ու միասնականութիւն – Սարգիս Զէյթլեան

Հայ լեզուի եւ մշակոյթի միութեան ու միասնականութեան ճամբուն վրայ հիմնական կարեւորութիւն ունի աւանդական ուղղագրութեան վերականգնումը եւ բովանդակ հայ ժողովուրդը , իր բոլոր խաւերով ու հատուածներով , աւելի քան յիսուն տարիէ ի վեր կը սպասէ , որ հայրենի իշխանութիւնները անդրադառնան գործուած աղիտալի սխալին եւ օր առաջ սրբագրեն 1922-ին , զուտտ կուսակցական եւ ՀԱՅՕՐԷՆ ՄԵՐԺԵԼԻ դիտումներով , ստեղծուած ու գործադրուող եւ Աբեղեանական ՅՈՐՋՈՐՋՈՒՄԸ կրող ՍԽԱԼԱԳՐՈՒԹԻՒՆԸ :

….Այս իրողութեան առընթեր , կարծես չէր բաւեր , որ երկու հայերէն ունէինք,_ արեւմտահայերէն եւ արեւելահայերէն : Չէր բաւեր , որ ունէինք երկու գրականութիւն,_ արեւելահայ եւ արեւմտահայ : Հայաստանեան ուղղագրական գրութեան հաստատումով , ունեցած եղանք նաեւ երկու ուղղագրութիւն,_ հայաստանեան եւ աւանդական :

ԱՅՍ ԵՐԿՈՒՈՒԹԻՒՆԸ ԴԷՄ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՇԱՀԵՐՈՒՆ : Դէ՛մ է մէկ ու միասնական հայութեան ստեղծման : Դէ՛մ է մանաւանդ մէկ ու միասնական հայ մշակոյթի բնականոն զարգացման , հետեւաբար նաեւ հայ հոգիի միութեան կենսական սկզբունքին :
Լեզուական միութիւնը , որուն անբաժան մէկ երեսը կը կազմեն ուղղագրութեան միութիւնն ու միօրինակութիւնը , վէմը կը կազմէ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ : Առանց լեզուական միութեան , ուշ կամ կանուխ , կը խախտի նաեւ ազգային միութիւնը իր հիմին մէջ : Ազգերու կեանքին մէջ այս է կանոնը բնական :

Արդ , ինչո՞ւ մոռացութեան տալ բնական կանոնը եւ յամառիլ կեանքի մէջ կիրարկել արուեստական կանոնը : Ինչո՞ւ մանաւանդ այս օրինակը գայ մեզ հայրենիքէն : Բոլո՛ր ժողովուրդներու կեանքին ու պատմութեան մէջ , հայրենիքը միութեան , միաձուլման ազդակ է եւ ոչ թէ հակառակը : Ինչո՞ւ Հայաստանը ազդակ դառնայ երկփեղկման ու տարանջատման , մանաւանդ լեզուական ու մշակութային ճակատին վրայ :

Սարգիս Զէյթլեան , Դրօշակ , 1970 , թիւ 47:sarkis zeytlian

15 May

Հայրենադարձութեան կոչ – Դէպի երկիր

Արդէն քսանհինգ տարի է որ անկախ պետութիւն ունինք  , քսաներկու տարիէ ի վեր ազատագրուած Արցախ ունինք : Միասնաբար երկու հայկական հանրապետութիւնները կը կազմեն մօտ 40,000 ՔՔՄ , ուր միմիայն մօտ 2-3 միլիոն մարդ կը բնակի:

Ընկերային եւ տնտեսական վատ պայմաններուն պատճառաւ Հայաստանի մէջ արտագաղթը մագլցողական աճ կ՛արձանագրէ տարուէ տարի  , իսկ հայութեան աւանդական գաղութները կը նօսրանան միջին եւ մերձաւոր արեւելքի թոհուբոհային համապատկերով  , ու դէպի արեւմուտք գաղթի հոսքը սփիւռքին դիմագիծը կը փոխէ :

Ընթացիկ իրավիճակը եթէ նոյն թափով շարունակուի յառաջիկայ տարիներուն , ապա հայրենիքը ա՛լ աւելի պիտի աղքատանայ , պիտի հայաթափուի , օրինական աւազակապետերու ճիրաններուն մէջ աւելիով պիտի տուայտի , եւ ,Աստուած չընէ, երբեմնի ռուս դիւանագէտ Լոբանով-Ռոստովսկիի «Հայաստանն առանց հայերու» նախագիծը պիտի իրականանայ :

Միւս կողմէն , ի՞նչ իմաստ ունի մինչեւ վերջ պարծենալը հզօր սփիւռքով , երբ սփիւռքը ի բնէ լուծուող էութիւն մըն է : Վերջ ի վերջոյ սփիւռքը դատաւարտուած է ձուլուելու : Ասիկա գիւտ մը չէ , այլ պատմութենէն եւ գիտութենէն վկայուած իրականութիւն է :

Ամերիկայի Միացեալ Նահանգներու , Քանատայի , Ֆրանսայի , Աւստրալիո յ մէջ հայապահպանումն է մարտահրաւէրը : Այդ տեղերը հայկական եկեղեցի , դպրոց եւ ակումբ յաճախելով մարդիկ կը պահեն իրենց հայութիւնը : Բայց մինչեւ ե՞րբ : Օտար լեզուներու ազդեցութեամբ , կէս-կատար հայերէն խօսելով այսօրուան հայ երիտասարդները ի՞նչպէս հայաշունչ պիտի պահեն իրենց յաջորդները :

Առ այդ , հայ ժողովուրդը պէտք է ճակատագրական քայլի դիմէ իր էութիւնն ու գոյութիւնը երաշխաւորելու համար :

Ռազմավարական լաւագոյն միջոցը հայրենադարձութիւնն է :

Դէպի երկիր :

Կոչ կ՛ուղղենք բոլոր մեծահարուստ հայերուն , կուսակցութիւններուն , բոլոր ազգանուէր առաջնորդներուն՝ գլխաւորութեամբ Արամ Ա. Կաթողիկոսին , եւ բոլոր անոնց , որոնք շահագրգռուած են հայութեան անվտանգութեամբ , որ ստեղծուի հայրենադարձութեամբ զբաղող հիմնադրամ մը :

Հայրենադարձութիւնը անհրաժեշտութիւն կը նկատենք :

Աշխարհի չորս կողմէն հայեր պէտք է հաստատուին Հայաստան ու Արցախ :

Մեծահարուստ հայեր պէտք է ամէն գնով ներդրումներ ընեն Հայաստանի եւ Արցախի մէջ :

Եթէ սփիւռքի ղեկավար մարմինները երաշխաւոր կանգնին հայրենադարձութեան , ապա սփիւռքին դրամները կորզող իշխանաւորները առաջուան պէս չեն կրնար կամայական եւ սանձարձակ ըլլալ : Մէյմը որ սփիւռքը՝ քաղաքական հովանաւորութեամբ , հսկայ մարդուժով, նիւթական ուժով եւ կազմակերպուածութեամբ Հայրենիք մտնէ , ա՛լ Հայրենիքի մէջ իրերու դրուածքը պիտի փոխուի : Այն ատեն է որ սփիւռքը կը դադրի կթան կով ըլլալէ , հիւր ըլլալէ մեր հայրենիքէն ներս :

Հայրենիքի մէջ գործարաններ պիտի բացուին , տնտեսութիւնը պիտի զարգանայ , Գիւմրին պիտի շէննայ , Արցախի բնակչութիւնը պիտի աճի , սահմանային գիւղերը պարապ պիտի չմնան , հայոց բանակը աւելիով պիտի հզօրանայ :

Արեւելահայերէնին կողքին՝ կորսուելու սպառնալիք դիմագրաւող արեւմտահայերէնը պետական լեզու պիտի դառնայ :

Այս երազանքը ազատ , անկախ ու միացեալ Հայաստանի նախագաղափարը պիտի ըլլայ :

Ուրեմն՝ ժամը հասաւ , որ հայրենադարձութիւնը համազգային ռազմավարութիւն դառնայ :

Դէպի երկիր :

2016 – ԲԱԶԷ

ԴԷՊԻ-ԵՐԿԻՐ