ԱԼԱԳՅԱԶԻ ԼԱՆՋԵՐԻՑ

 

ԱԼԱԳՅԱԶԻ ԼԱՆՋԵՐԻՑ

Ալագյազի լանջերից երգ ու տաղով եկար դու,
Առվակի պես սարերից, անուշ խաղով եկար դու,
Եկար մտար իմ այգին, սիրտս լցվեց քո սիրով,
Ասես իջար երկնքից, ոսկե շաղով եկար դու:

Պարզ լուսնկա գիշերով,
Եկա, այգում քեզ գտա,
Տարվեցինք մենք հուշերով,
Հուշերիս մեջ քե՛զ գտա:

Դու ինձ համար երգեցիր, ես քո երգով տարվեցի,
Դու ինձ սիրո խոսք տվիր, ես քո սերը պահեցի,
Ասիր՝ իմ նուրբ մանուշակ, ես քեզ հոգով սիրեցի,
Ասի՝ սեր իմ, Շահենի վառ երգերով եկար դու:
ԳՈՒՍԱՆ ՇԱՀԵՆ

Comments

comments